2014 թվականի հունվարի 1-ից ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տեւում է ավելի քան տասն օր` առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5.000 ՀՀ դրամ, իսկ ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվություն կիրառվելու է պետական գրանցման եւ պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվության միջոցով:

Այս մասին հիշեցնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն՝ հաշվի առնելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները:

«Հաշվի առնելով վերոգրյալը, խորհուրդ ենք տալիս ավտովարորդներին ՝ նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել մինչեւ նախկին պայմանագրի ժամկետի ավարտը, այլ կնքել պայմանագիր նախապես,  նախորդ պայմանագրի ավարտից առնվազն տասն օր առաջ: Նախօրոք կնքելով ԱՊՊԱ պայմանագիր` ավտովարորդները կխուսափեն ինչպես անցանկալի տուգանքներից, այնպես էլ ապահովագրական ընկերություններում սպասվելիք հերթերից»,-ասված է հաղորդագրության մեջ: