Հասարակական խորհուրդը կհետաձգի Երեւանում ուղեվարձի վերաբերյալ հարցի քննարկումն անորոշ ժամանակով: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է  Հայաստանի ուղեւորափոխադրող ընկերությունների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Նրա խոսքով՝ հունվար ամսվա ընթացքում մայրաքաղաքի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած հանձնաժողովը եւս երկու նիստ կանցկացնի, որտեղ կներկայացնի շվեդական «Սվերուտ» ընկերության հետազոտության արդյունքները: Ընկերությունը Ասիական զարգացման բանկի պատվերով Երեւանում ուղեւորափոխադրումների անալիզ է անցկացրել Երեւանում բանկի նախագծով ավտոմայրուղու շինարարության նախապատրաստման համար: Ուղեւորափոխադրողները խիստ դժգոհություն են հայտնել հանձնաժողովի աշխատանքների ձգձգման առթիվ. այն հրավիրել են օգոստոսին, իսկ մինչ այժմ անցկացվել է ընդամենը 3 նիստ:

«Երեւանի քաղաքապետն ինքն էր ասում, որ ուղեվարձը պետք է բարձրացնել: Կառավարությունը հինգ տարի առաջ էր նշում այդ մասին: Այն ժամանակ կառավարությա կողմից անցկացված հետազոտության համաձայն կազմում էր 140 դրամ, իսկ ավելի հստակ 138,8 դրամ: Եզրակացություն. կամ հինգ տարվա ընթացքում  խաբում են քաղաքացիներին, եթե չեն ցանկանում բարձրացնել վճարը, կամ մենք ենք մեզ խաբում՝ մեր բիզներսը շահավետ է, իսկ մենք մեքենաների կեսը պահում ենք ավտոտնակներներոիմ: Ես 2 ավտոբուս եմ նոր երթուղի մտցրել, սակայն գործում է միայն կեսը: Ինչու ենք այդպես վարվում, երբեւէ չեք մտածել»,- հայտարարել է տրանսպորտային ընկերություններից մեկի սեփականատերը՝ խնդրելով չանվանել իր անունը:

Եղիազարյանի խոսքով՝ անհասկանալի է, ինչու է քաղաքապետարանը որոշել հարցը հանձնել Հասարակական խորհրդի քննարկմանը եւ ժամանակ կորցնել: «Քաղաքապետարանը երեք ամիս է չի կարողանում հաշվարկել, քաղաքի երթուղային ավտոբուսներով որքան ուղեւոր է երթեւեկում, թեեւ մենք վաղուց ունենք այդ տվյալները: Իսկ այժմ քաղաքապետարանի հանձնաժողովը հարցը հանձնում է Հասարակական խորհրդին, որտեղ հարցը կքննարկեն անորոշ ժամկետում: Ինչի՞ մասին է վկայում դանդաղեցումը»,- հավելել է Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ ուղեվարձի ինքնարժեքի անալիզի հանձնաժողովը ստեղծվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանաով ու ներառում է քաղաքապետարանի եւ Տրանսպորտի նախարարության, ուղեւորափոխադրող ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Ուղեվարձի թանկացման գաղափարը հարուցում է երեւանցիների ճնշող մեծամասնության խիստ դժգոհությունը: