«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում  է ռոումինգում շարժական ինտերնետի սակագնի աննախադեպ իջեցման մասին շարժական կապի բոլոր բաժանորդների համար։

Այժմ Beeline բաժանորդները, ռոումինգում միանալով «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի Beeline սակագնային գոտում ներառված օպերատորների ցանցին, յուրաքանչյուր մեգաբայթ ինտերնետ–տրաֆիկի համար կվճարեն ընդամենը 250 դրամ։ Beeline սակագնային գոտում ներառված են հետեւյալ օպերատորները՝ Beeline (Ռուսաստան), Mobitel (Վրաստան),  KarTel (Ղազախստան), Tacom (Տաջիկստան), Sky Mobile (Ղրղզստան), Unitel (Ուզբեկստան), Kyivstar (Ուկրաինա) եւ Wind (Իտալիա)։

«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է աշխատել իր ծառայությունների հարմարավետության եւ մատչելիության բարձրացման ուղղությամբ։ Այժմ, մեր բաժանորդները գտնվելով արձակուրդում ԱՊՀ երկրներում, Վրաստանում կամ Իտալիայում, կարող են օգտվել ռոումինգ շարժական ինտերնետից ամենաշահավետ գնով եւ կիսվել տպավորություններով եւ լուսանկարներով հենց իրենց բջջային հեռախոսներից։ Վստահ եմ, որ այս տարի Beeline հարմար եւ մատչելի սակագները կպարգեւեն մեր բաժանորդներին ուրախություն եւ վառ տպավորություններ», - նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ռոումինգ ծառայությունն ակտիվացնելու համար Beeline կանխավճարային համակարգի բաժանորդները պետք է հավաքեն հետեւյալ հրահանգը #351*0000#։ Հետվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները կարող են միացնել ռոումինգ ծառայությունը ներկայացնելով անձնագիր եւ լրացնելով համապատասխան հայտը Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից որեւէ մեկում։ Իրավաբանական անձիք պետք է լրացուցիչ ներկայացնեն լիազորագիր շարժական կապի կորպորատիվ փաթեթի պատասխանատուի անունից։