Ստամբուլում կաշառակերության դեմ պայքարի գործով նոր հետաքննություն է սկսվել, սակայն ոստիկանները հրաժարվել են իրականացնել դատախազի հրահանգը, որը սկանդալի առիթ է դարձել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի դատախազությունը հրահանգել է ոստիկանությանը կաշառակերության դեմ պայքարի նոր գործով ձերբակալել մի շարք պաշտոնյաների, սակայն ոստիկանները հրաժարվել են կատարել հրահանգը։
Ստամբուլի դատախազությունը ոստիկանների այս քայլի հետ կապված բողոք է ներկայացրել գլխավոր դատախազությանը։ Ոստիկաններն իրենց հերթին հայց են ներկայացրել ձերբակալությունների հրահանգը տված դատախազի դեմ՝ պնդելով, թե ձերբակալությունների հրահանգն անօրինական է։
Հիշեցնենք, որ Ստամբուլի ոստիկանության կողմից դեկտեմբերի 17-ի առավոտյան համաժանակյա գործողություների ընթացքում ձերբակալվել են հսկա «Աղաօղլու» հոլդինգի նախագահ Ալի Աղաօղլուն, հայտնի երգչուհի Էբրու Գյունդեշի ամուսինը՝ ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը, Ֆաթիհի քաղաքապետ Մուսթաֆա Դեմիրը, «Հալք» բանկի նախագահ Սուլեյման Արսլանը, ինչպես նաեւ Ներքին գործերի, էկոնոմիկայի, Բնապահպանության նախարարների որդիները։
Այս ձերբակալություններից հետո մի քանի հարյուր ոստիկանապետ հեռացվել է աշխատանքից կամ նշանակվել այլ պաշտոնի։





























