Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում արգելել են խաղալիք զենքերը: Խախտողներին սպառնում է մինչեւ 20 հազար ռեալ  տուգանք (8700 դոլար), իսկ այն խանութները կամ  գործարանները, որոնք  նման  խաղալիքներ են  արտադրելում կամ վաճառում,  կարող են փակվել 30 օրով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Պարզվել է, որ 2011թ. Բրազիլիայի ամենաշատ բնակեցված եւ զարգացած արդյունաբերությամբ Սան Պաուլու նահանգում կողոպուտների ձերբակալված մասնակիցներից առգրավված 2383 ատրճանակների եւ հրացանների մեկ երրորդը խաղալիք են եղել: 2012թ. կողոպուտների  41%-ի դեպքում խաղալիք զենք կամ մակետ է կիրառվել: