Չինաստանի ոստիկանությունը Հոնկոնգի առեւտրի կենտրոններից մեկի հասարակական զուգարանի տարածքում ընդհատակյա հասարակաց տուն է հայտնաբերել:
Ոստիկանները ձերբակալել են 86 մարդու՝ ներառյալ Չինաստանի տարածքում մարմնավաճառությամբ զբաղվելու համար կանանց վարձակալությամբ զբաղվող հանցախմբի ենթադրյալ առաջնորդին: Հասարակաց տունը զբաղեցրել է 150 քմ տարածք եւ գտնվել առեւտրի կենտրոնի կանանց եւ տղամարդկանց զուգարանների տարածքում, հայտնում է rwsbalt.ru-ն՝ վկայակոչելով South China Morning Post-ն:
Ըստ ոստիկանության՝ հաստատությունն աշխատել է 10 ամիս: Այդ նույն շենքում ոստիկանությունը հայտնաբերել է եւս մեկ հասարակաց տուն: Ծառայությունները մատուցվել են միայն մշտական հաճախորդներին: Ենթադրվում է, որ հանցագործների ամսական եկամուտը կազմել է 40 հազար դոլար:




























