Ուղղափառ քրիստոնյաների մի խումբ, ի նշան ռուսական հակագեյական օրենքների դեմ բողոքի, զվարճալի նկարներով օրացույց է թողարկել, որտեղ պատկերված են մերկ նույնասեռականներ, հայտնում է Inopressa-ը՝ վկայակոչելով The Washington Post-ը:
«Մեր օրացույցները Ուղղափառ եկեղեցում հոմոֆոբիային հակազդելու առաջին համակարգված գլոբալ փորձն է», - էլեկտրոնային փոստով հարցազրույցի ժամանակ հայտնել է օրացույցը թողարկած Orthodox Calendar-ի պաշտոնական ներկայացուցիչ Մագդալենա դե Իոնան եւ նշել, որ վաճառքից ստացված շահույթի 10%-ը կուղղվեն Ռուսաստանում գեյերի իրավունքների ճնշման դեմ պայքարին:
Ըստ դե Իոնայի՝ գաղափարը ծագել էր, երբ ՌՈՒԵ-ի պատրիարք Կիրիլը հայտարարել էր, որ նույնասեռական ամուսնությունները Աշխարհի վերջին կհասցնեն:
Հաղորդվում է, որ օրացույցը ստեղծողները նախկին ԽՍՀՄ կազմում ընդգրկված վեց երկրներից են:




























