Հարավային Կորեայի ձկնային ու անտառային տնտեսությունների, գյուղատնտեսության ու պարենմթերքի նախարարության տվյալներով՝ երկրում ոչնչացվել է ավելի քան քսան հազար թռչուն, որոնք ենթադրաբար վարակված են եղել թռչնագրիպով:
Հաղորդվում է, որ զանգվածային վարակի դեպք է գրանցվել Կոչան բնակավայրում՝ Սեուլից 300 կմ դեպի հարավ-արեւմուտք: Վիրուսի տեսակը պարզելու համար հարկավոր է ԴՆԹ-անալիզ անցկացնել, որոն արդյունքները պատրաստ կլինեն մի քանի օրից, հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով Yonhapnews-ը:




























