Մուրկա անունով տնային կատուն Բաշկիրիայում հրդեհի ժամանակ փրկել է իր տիրոջ կյանքը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ տարածաշրջանային վարչության ներկայացուցիչը:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան, Իշիմբայսկիի շրջանի Մալոմակսյուտովո գյուղում: «Հրդեհի պահին տանտերը տանը քնած է եղել: Նրա խոսքով՝ իրեն արթնացրել է Մուրկա անունով կատուն, երբ արդեն տանը այրվելիս են եղել կահույքը եւ հատակը: Կենդանին թռել է տղամարդու կրծքին եւ սկսել է հարվածել թաթերով»,-նշել է գերատեսչության ներկայացուցիչը:
Կրակը մարել են դեպքի վայր հասած հրշեջներին ու կամավորները: Տունն ամբողջությամբ այրվել է եւ վերականգնման ենթակա չէ, սակայն հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի հարեւան շինություններ:
Կատուն փախել է, սակայն տղամարդը հույս ունի գտնել նրան, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 61-ամյա կնոջ կյանքը փրկել էր նրա շունը, որը բառացիորեն դուրս էր բերել կոնֆետը խեղդվող կնոջ բերանից:





























