Ստամբուլի «Արաս» հրատարակչությունը հրատարակել է Հակոբ Բարսումյանի «Ստամբուլի ամիրաների խավը» գիրքը: Այս մասին գրում է «The Armenian Weekly»-ն:
Իրավապաշտպան Այշե Գյունայսուն, ով եւս պրոֆեսիոնալ թարգմանիչ է, հավատարմագրել է գիրքը եւ հրապարակում պատրաստել:
Գիրքը հրատարակել է Հայաստանի ամերիկյան համալսարանը 2007-ին: Դա Հակոբ Բարսումյանի դոկտորական թեզն է, որը նա պաշտպանել է 1980 թվականին՝ Կոլումբիայի համալսարանում:
Գիրքը պատմում է ազդեցիկ էլիտայի մասին՝ ներկայացնելով նրա վերելքը, գերիշխանությունն ու անկումը: Հետազոտության մեջ քննարկվում է գոնետիկ կապն այդ էլիտար ընտանիքների միջեւ, ինչպես նաեւ նրանց խաղացած դերը իշխանության հետ հարաբերություններում:





























