Աֆղանստանում ահաբեկչության հետեւանքով զոհվել է առնվազն 16 մարդ։ Զոհերի թվում են Աֆղանստանում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցչության ղեկավար Վաբել Աբդալան եւ ՄԱԿ-ի երեք աշխատակիցներ, այդ թվում նաեւ՝ Բրիտանիայի մեկ հպատակ։
Հաղորդվում է, որ ահաբեկիչը ինքն իրեն պայթեցրել է ուրբաթ երեկոյան՝ Քաբուլի դիվանագիտական թաղամասի լիբանանյան հայտնի La Taverna du Liban ռեստորանի մոտ։

Մահապարտ-ահաբեկիչը պայթյունն իրականացրել է ռեստորանի մուտքի մոտ, որից հետո հետնամուտքից ռեստորան էին ներխուժել երկու գրոհային եւ կրակել այցելուների վրա։ Ահաբեկչությանն պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշվում է, որ 60-ամյա լիբանանցի Աբդալան Քաբուլում ԱՄՀ-ն գլխավորում էր 2008թ.-ից։