Նախկին Հռոմի պապն իր պաշտոնավարման վերջին երկու տարում կարգալույծ է արել շուրջ 400 հոգեւորականի։

Ներկայիս Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նախորդը՝  Բենեդիկտոս XVI պապը, 2011-2012թթ. կարգալույծ է արել 384 հոգեւորականի՝ երեխաներին բռնաբարելու եւ այլասերելու համար, փոխանցում է  Associated Press-ը՝  վկայակոչելով Վատիկանի փաստաթղթերը։

2011թ. կարգալույծ է  արվել 260 հոգեւորական, 2012-ին՝ 124։ Այս երկու տարվա ցուցանիշը գերազանցել է 2008-2009 թվականներինը, երբ եկեղեցին իր շարքերից հեռացրել էր 171 մանկապիղծի, հայտնում է rbc-ն՝ վկայակոչելով Associated Press-ը։