Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզում քրեական գործ է հարուցվել տղամարդու դեմ, որը դաժան ծեծի է ենթարկել իր նորածին երեխային: Դրանից առաջ նա հարված վիճակում վիճաբանել է իր կնոջ հետ:
Հետաքննության տվյալներով, հունվարի 17-ին հարբած տղամարդը, իրենց տանը «կնոջ հետ վեճից հետո ծեծել է իր եռամսյա որդուն»:
«Փոքրիկը գանգուղեղային վնասվածքներ, գանգի ոսկորների բազմաթիվ կոտրվածներ է ստացել»,-ասված է Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վերջին մեկ օրերին Սիրբիրում սա նմանատիպ երկրորդ դեպքն է: Այսպես, հունվարի 16-ին, Կրոսնոյարսկի 25-ամյա բնակիչը, վիճաբանելով կնոջ հետ, վերցրել է կացինն ու մի քանի հարված հասցրել նրա գլխին: «Միաժամանակ, նա երկու անգամ դիպել է իր երկու ամսական որդուն, որը եղել է կնոջ գրկին»,-ասված է մամուլի հաղորդագրությունում: Բժիշկները տուժածի վիճակը ծանր են գնահատել:





























