2013թ. Չինաստանի բնակչությունն աճել է 6,68 միլիոն մարդով` հասնելով 1,36 միլիարդի: Ընդ որում չեն հաշշվել Հոնկոնգ եւ Մակաո մեգապոլիսների տվյալները: Այդ մասին հայտնում է ՉԺՀ-ի պետական վիճակագրական վարչությունը:
Չինաստանում մեկ տարում ծնվել է 16,4 միլիոն նոր քաղաքացի, վախճանվել 9,72 միլիոն բնակիչ: Բնական աճը կազմել է 0,49%:
Տղամարդիկ նախկինի պես մեծամասնություն են կազմում` 697,28 միլիոն՝ 663,44 միլիոն կանանց համեմատ: Աշխատանքային տարիքի անձանց թիվը 2013թ. կրճատվել է 2,44 միլիոնից մինչեւ 919,54 միլիոն մարդու (ընդհանուր բնակչության 67,6%-ը): 60 տարեկան եւ ավելի բարձր տարիքի մարդկանց քանակը գերազանցել է 202,4 միլիոնը: Ընդ որում` յուրաքանչյուր տասներրդ չինացի ապրել է 65 տարի եւ ավելի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Չինաստանում քաղաքաբնակների քանակն ավելացել է 19,29 միլիոնով եւ հասել 731,11 միլիոն բնակչի: Գյուղաբնակների թիվը կրճատվել է 12,61 միլիոնով` հասնելով մինչեւ 629,61 միլիոն մարդու:




























