Այս տարի նշվում է ժամանակակից բյուրեղագրության հիմնադրման հարյուրամյակը:

Այս առնչությամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, ասվում է.

«Մենք նշում ենք նորարարական առաջընթացի 100 տարին:

Բյուրեղագրությունը հիմնարար նշանակություն ունի նյութի կառուցվածքը հասկանալու հարցում:

Այն չափազանց կարեւոր դեր ունի նյութագիտության, առողջապահության, գյուղատնտեսության եւ կենսատեխնոլոգիայի ասպարեզներում:

Այսօր բյուրեղագրությունը կառուցվածքային գիտությունների առանցքում է. այն բացահայտում է հանքային նյութերի եւ կյանքի մոլեկուլների կազմությունը, գիտնականներին օգնում նախագծել նոր սերնդի նյութեր եւ կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցներ: 

Ի նշանավորումն այս կարեւոր ներդրումների՝ Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր վեհաժողովը 2014 թվականը հայտարարեց որպես Բյուրեղագրության միջազգային տարի: Նպատակն է՝ բարձրացնել իրազեկվածության մակարդակը բյուրեղների ներուժի վերաբերյալ, խորացնել համագործակցությունը եւ գործընկերություններ հաստատել ամբողջ աշխարհում:

Բյուրեղագրությունը կարեւոր տեղ ունի, քանի որ մենք ձգտում ենք հասնել ներառական կայուն զարգացման. քաղաքականություններ, որ նպաստավոր են մարդկանց եւ մոլորակի համար:

Երախտագիտություն եմ հայտնում UNESCO/ՄԱԿԳՄԿ-ին, ինչպես նաեւ Բյուրեղագրության միջազգային միությանը եւ մյուս բոլոր գործընկերներին:

Շնորհակալություն, որ ձգտել եք օգնել հասարակություններին՝ շահագործելու գիտությունների ամբողջ ներուժը հանուն կայուն զարգացման: Եկեք Տարին վերածենք մեծ հաջողության»: