Աշխարհում հունվարի 21-ը նշվում է որպես Գրկախառնությունների միջազգային օր (International Hug Day): Տոնը 1986թ. սահմանվել էր ԱՄՆ-ում՝ National Hugging Day անունով, այնուհետեւ տարածվել էր ամբողջ աշխարհում:

Տոնի ավանդույթի համաձայն՝ այսօր կարելի է բարեկամաբար գրկախառնվել անգամ անծանոթների հետ: Համարվում է, որ տոնի նախաձեռնողներն ուսանողներն են: Հենց այս օրը երիտասարդ տղաներն ու աղջիկները գրկախառնվում են առանց ինտիմ ենթատեքստի: Բարեկամական գրկախառնությունը թույլ է տալիս հոգու ջերմությունը փոխանցել, հայտնում է Calend.ru-ն:

Ըստ հոգեբանների՝ գրկախառնվող մարդիկ ցանկանում են անվտանգություն, հարմարավետություն եւ սեր զգալ:

Հաճելին այն է, որ հունվարի 21-ի տոնը ոչ մի ծախս չի պահանջում: Հարկավոր է լոկ շռայլել ձեր ջերմությունը, գրկախառնություններ նվիրել սիրելիներին եւ մտերիմներին՝ դրանով հիշեցնելով ձեր անկեղծ եւ ջերմ զգացմունքների մասին: