Ինդոնեզացի 33-ամյա Աբդուլլահ Շոլեհը ընկերություն  է անում հսկա բենգալյան վագրի հետ:

Ինչպես տեղեկացնում է Sky News-ը` անբաժան ընկերներն իրար հանդիպել են 6 տարի առաջ: Աբդուլլահը խնդրել է վագրի տիրոջից, որ թույլ տա ինքը հոգ տանի 3 ամսական ձագի մասին, ու այդ ժամանակվանից նրանք դարձել են անբաժան ընկերներ:

Մուլան Ջամիլահն ու Աբդուլլահը հաճախ քնում են կողք կողքի, խաղում իրար հետ:

Մուլանի քաշը 178կգ է, երկարությունը երեք մետր` ներառյալ պոչը, իսկ բարձրությունը` մեկ մետր:

Մուլանին օրական 2 անգամ կերակրում են 6կգ հավի կամ այծի մսով: