ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հավակնում է Գլազգոյի համալսարանի ուսանողական ռեկտորի պաշտոնին, հաղորդում է
Ռեկտորի ընտրությունները տեղի կունենան փետրվարին: Ուսանողների խոսքով՝ Սնոուդենի թեկնածությունը «յուրահատուկ հնարավորություն է ցույց տալ մեր երախտագիտությունը քաջ իրազեկիչներին»:
Գլազգոյի համալսարանում ուսանողական ռեկտոր ընտրվում է երեք տարով եւ հանդիսանում է ուսանողների գլխավոր ներկայացուցիչը ուսումնական հաստատության ղեկավարության առաջ եւ ուսանողների իրավունքների պաշտոնական պաշտպանը: Համալսարանի ուսանողական ռեկտորների թվում են եղել իսրայելցի ֆիզիկոս Մորդեհայ Վանունուն, ով բրիտանական լրատվամիջոցներին իրազեկել էր բրիտանական միջուկայի ծրագրի գոյության մասին, եւ հարավաֆրիկացի քաղաքական գործիչ Վիննի Մանդելան:




























