Հունվարի 21-ին ձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ոստիկանապետ Մաքսիմ Տիտովը: Նրան կասկածում են հայ տղամարդուն ծեծելիս ծառայողական դիրքը չարաշահելու մեջ: 

Միջադեպը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանն զբաղեցնում էր Մոսկվայի ոստիկանության «Կոմունարսկի» բաժնի պետի տեղակալի պաշտոնը:

2012թ. ոստիկանության հերթապահ մասը հաղորդագրություն էր ստացել  «կասկածելի անձանց» հավաքվելու մասին: Դեպքի վայր ժամանած աշխատակիցները հավաքվածներից պահանջել էին փաստաթղթեր ներկայացնել, սակայն նրանց   «դիմադրել էին»: Ընդ որում` Տիտովը մի քանի անգամ հարվածել էր նրանցից մեկին, հայտնում է  Lifenews-ը:

Սակայն, ըստ Տիտովի փաստաբանի, բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է օդանավակայանի ոստիկանության աշխատակիցների կողմից հայկական սփյուռքի երկու ներկայացուցիչների ապօրինի կձերբակալմանը մասնակցելու մեջ, հայտնում է «Ինտերֆաքսը»: