ՀԱՀ-ում գտնվող հանքերից մեկում հազվադեպ հանդիպող կապույտ ադամանդ է հայտնաբերվել:
29.6 կարատանոց ադամանդը հատնաբերվել է «Պետրա Դայմոնդս» ընկերությանը պատկանող հանքերից մեկից:
Ինչպես հաղորդում է Mirror-ը՝ «Պետրա» ընկերության խոսնակը թանկարժեք քարը նկարագրել է այպես. «Քարն ունի արտակարգ հագեցած վառ կապույտ գույն, պարզություն և կարող է զիջել միայն մեծ արժեք ու կարևորություն ունեցող հղկված քարին»:
Հազվադեպ հանդիպող կապույտ ադամանդի արժեքը գնահատվում է առնվազն 10,3 մլն ֆունտ:
Անցյալ տարի «Պետրա» ընկերությունը հայտնաբերել էր 25.5 կարատանոց կապույտ ադամանդ, որը վաճառվել էր 10,3 մլն ֆունտով:




























