Թուրքիայի վարչապետի կողմից Վանում քաղաքապետի թեկնածու առաջադրված Օսման Նուրի Գյուլաչարի նախընտրական քարոզչությունը սկանդալով է ավարտվել։ Մի շարք քաղաքացիներ հարձակվել են նրա վրա։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից Վանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Օսման Նուրի Գյուլաչարը փորձել է նախընտրական աշխատանքներ իրականացնել Վանում, երբ ենթարկվել է քաղաքացիների հարձակմանը։

Իշխող կուսակցության թեկնածուին պաշտպանելու համար ոստիկանները ստիպված են եղել օդ կրակել, սակայն  դա իրավիճակը չի փրկել։ Օսման Նուրի Գյուլաչարին արագ տեղափոխել են կուսակցության գրասենյակ։

Նշենք, որ Թուրքիայում զարմացած են Էրդողանի կողմից Օսման Նուրի Գյուլաչարին թեկնածու առաջադրելու փաստի առթիվ, քանի որ նա ժամանակին դատապարտվել էր «Ալ Կաիդայի» անդամ լինելու մեղադրանքով։