Մոլդովայի բնակչությունը մինչեւ 2050թ կարող է կրճատվել մոտավորապես մեկ-երրորդով՝ այսպիսին են հանրապետության Գիտությունների ակադեմիայի հետազոտության տվյալները:

«Եթե 2010-ին Մոլդովայում կար 3,5 մլն բնակիչ, ապա 2050-ին կմնա միայն 2,5 մլն: Դրան նպաստում է բնակչության արտագաղթը, ծերացումը ու բացասական բնական աճը»,-նշվում է փաստաթղթում:

Հանրապետության միգրացիայի բյուրոյի տվյալներով՝ վերջին հինգ տարիներին գործազրկության պատճառով երկրից հեռացել է մոտ 820 հազար քաղաքացի, եւս 100 հազար-ը տեղափոխվել այլ երկրներ ապրելու:

Աշխատանքի նախարարության տվյալներով՝ վերջին տասնամյակի ընթացքում մինչեւ 14 տարեկան երեխաների թիվը 25-ից նվազել է՝ հասելով 16 տոկոսի, իսկ տարեցների թիվը ավելացել է ու 13-ից հասել մինչեւ 15 տկոսի: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: