Հնագետներին հաջողվել է պարզել մութ եւ չարագուշակ գաղտնիք, որն ավելի քան 2000 տարի պահվում էր թուրքական Բուրսա քաղաքում գտնվող հին տան հիմքում:

Հնագետները հայտնաբերել են 2300 տարվա հնության կառույցի մնացորդներ ու բացահայտել են մի շարք գետնափոր թունելներ, որոնցով բանտարկյալները գնում էին իրենց մահին ընդառաջ: Այստեղ հետազոտողները հայտնաբերել են նաեւ արյան հետքերով տանջանքների խցեր:

Հայտնագործությունը կատարել էր Իբրահիմ Յիլմազը Ուլուդագի համալսարանից: Թունելի պատերը ձգվում են ժամանակակից քաղաքի երկայնքով 3.4 կմ: Պատմական հուշարձանների վերականգնման ֆինանսավորմամբ զբաղվում է Բուրսայի քաղաքապետարանը:

Այս սարսափելի բացահայտումը կատարվել է Ալաչարիքի շրջանում Զինդան Քափի պատի հատվածի վերականգնման աշխատանքների ընթացքում: Ստորգետնյա այս կառույցը թաղված էր տան հիմքում, որտեղ մի ժամանակ ապրել են մարդիկ, սակայն հետագայում տունը քանդել են:

Յիլմազը Hurriyet Daily News-ի լրագրողներին պատմել է, որ ստորգետնյա այդ կառույցները հայտնի էին որպես «հաշվեհարդարի վայր»: Դրանք կապված էին աշտարակների հետ, որտեղ պահում էին բանտարկյալների, հաղորդում  է FedPost.ru-ն:

Հնագետները Բուրսայի իշխանությունների օգնությամբ ծրագրում են ստորգետնյա միջանցքները վերածել բացօթյա թանգարանի: Յիլմազը հայտնել է նաեւ, որ կցուցադրվեն կտտանքների գործիքները: Սպասվում էր, թանգարանը կբացվի 2016թ.-ին: Բութանիան Փոքր Ասիայի հյուսիս-արեւմուտքում ընկած հռոմեական նահանգ է եղել մ.թ.ա. 297-274թթ. ընթացքում: