NASA Opportunity մարսագնացը, որը Կարմիր մոլորակի վրա վայրէջք է կատարել ուղիղ տաս տարի առաջ, ուսումնասիրվող Endeavour խառնարանի կավային ապարներում խմելու ջրի հետքեր է գտել: Այս մասին ասվում է Science ամսագրում:

Գիտնականների տեղեկություններով՝ հողի նմուշների վերլուծությունը ցույց է տվել, որ 3,7 մլրդ տարի առաջ Մարսի վրա եղել է Ph-չեզոք խմելու ջուր: Դա հիմք է ծառայել այն ենթադրությանը, որ նման պայմանները կարող էին նպաստավոր լինել կյանքի գոյության համար:

Սակայն ժամանակի ընթացքում ջրի կառուցվածքը սկսել է փոխվել, այն դարձել է աղի, փոխվել է դրա թթվայնությունը ինչը նշանակալի արգելք է հանդիսացել ցանկացած տեսակի միկրոօրգանիզմների կենսական պայմաններն ապահովելու համար: