Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այցելել է «ՄԻՍիՍ» Ազգային հետազոտական տեխնոլոգիական համալսարան եւ հետաքրքրվել «անտեսանելի գլխարկ» ստեղծելու հնարավորության մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Վարչապետը եւ նրան ուղեկցող կրթության նախարար Դմիտրի Լիվանովը այցելել են լաբորատորիա, որտեղ ուսումնասիրվում են անտեսանելիության էֆեկտ ստանալու հնարավորությունները:

Լաբորատորիայի աշխատակիցները վարչապետին հայտնել են, որ համարյա ստեղծել են այն նյութը, որի օգնությամբ օբյեկտը կարելի է ռադիոալիքների դիապազոնում անտեսանելի դարձնել: Մասնագետները նաեւ չեն բացառել, որ ապագայում կարող են հասնել նաեւ օպտիկական անտեսանելիության: «Օգտակար  է որոշ նպատակների համար», - նշել է Մեդվեդեւը:

Ըստ կրթության նախարար Դմիտրի Լիվանովի` լաբորատորիայի աշխատանքը կարելի է համեմատել «անտեսանելի գլխարկ» ստեղծելու հետ: