Թուրքիայի Էդիռնե նահանգի Էնեզլիի շրջանի նավահանգստից ձկնորսության համար ծով դուրս եկած նավը մտել է Հունաստանին պատկանող ջրային տարածք, որից հետո հունական առափնյա պաշտպանության նավերը զգուշացրել են թուրքերին հեռանալ, իսկ թուրքերը հեռանալու փոխարեն կանչել են թուրքական առափնյա պաշտպանության ուժերին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ թուրք ձկնորսների նավը ծովում մոտեցել հունական ջրերին, որի հետեւանքով նրանց են սկսել մոտենալ հունական առափնյա պաշտպանության 2 նավեր եւ զգուշացնել, որ նրանք լքեն Հունաստանի ջրային տարածքը, իսկ երբ թուրք ձկնորսները համոզված լինելով, որ իրենք հունական ջրերում չեն, օգնության են կանչել թուրքական առափնյա անվտանգության ուժերին։
Հունական նավերի եւ ուղղաթիռի ուղեկցությամբ շարժվող ձկնորսների նավին է մոտեցել թուրքական առափնյա պաշտպանության նավը, որից հետո թուրք ձկնորսների նավը վերադարձել է նավահանգիստ։



























