Ռուսաստանի Աստրախան քաղաքում դատական կատարածուները փնտրում են 38-ամյա մի կնոջ, որը փոխել է սեռը` պարտքերը չվճարելու համար: Նրա պարտքը կազմում է 130 հազար ռուբլի (3,7 հազար դոլար):

«Նատալիան դարձել է տղամարդ` Անդրիան անունով: Սակայն, սեռը եւ անձնագիրը, փոխելով պարտապանը պարտավորությունների նկատմամբ իր վերաբերմունքը չի փոխել։ Որպես տղամարդ` Անդրիանն արդեն հասցրել է  հարկային գրասենյակներին պարտք մնալ վեց կատարողական վարույթներով», - ասել է  Դատական կատարածուների ծառայության Դաշնային վարչության մամուլի քարտուղար Եվգենիա Զարինշը:

Անդրիանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, որոնումները շարունակվում են, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ դեպք էր տեղի ունեցել նաեւ Լենինգրադի մարզում` անցյալ տավա հուլիսին: Աղջկան ալիմենտներ չվճարած տղամարդը դա բացատրել էր «հիվանդության եւ վիրահատության» հետ կապված ֆիզիկական վատ վիճակով:

«Մի քանի ամիս քաղաքացին կատարածուներին ներկայացրել էր սեռը իգականի փոխելու վերաբերյալ բժշկական փաստաթղթեր եւ բացատրագիր` արդեն քաղաքացուհի Ալյոնայի անունից», - պատմել են Դատական կատարածուների ծառայության Դաշնային վարչության մամուլի ծառայությունում: