Կոլումբիայի ռազմածովային ուժերի աշխատակիցները 1,5 տոննա կոկայինի խոշոր խմբաքանակ են առգրավել։

Թմրանյութը հայտնաբերվել է արագընթաց մակույկում`  Խաղաղ օվկիանոսի ջրերում:

Հետապնդման արդյունքում մակույկը կանգնեցվել է, դրա մեջ հայտնաբերել են կոկային եւ ձերբակալել երեք մարդու, որոնք ազգությամբ կոլումբիացի են: Առգրավված բեռը գնահատվում է 40 միլիոն դոլար` «սեւ շուկայի» գների հաշվարկով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով լատինաամերիկյան լրատվամիջոցները:

Նշենք, որ 2013թ. ամռանը Կոլումբիան կոկայի ցանքատարածությունների քանակով «առաջնության դափնին» զիջել էր Պերուին` դրանք կրճատելով 25%-ով:

Ըստ ՄԱԿ-ի թմրանյութերի եւ հանցավորության հարցերով վարչության (UNODC)` Կոլումբիայում կոկայի ցանքատարածությունները 2011թ. 64 հազար հա-ից 2012թ. կրճատվել են մինչեւ 48 հազար հա-ի:

2012թ. Կոլումբիայում արտադրվել էր 309 տոննա կոկային: