Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը քաղաքում շրջայցի ժամանակ մտել է մի վարսավիրանոց եւ հաճախորդի եւ վարսավիրի համաձայնությամբ սկսել է կտրել հաճախորդի մազերը։

Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկար, որում ինքը վարսավիրանոցում կտրում է հաճախորդի մազերը։

Նշենք, որ թուրքերի կողմից հայամետության մեջ մեղադրվող Օսման Բայդեմիրը առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Ուրֆայի քաղաքապետի պաշտոնի համար է թեկնածություն դրել։