Մունիցիպալ պատգամավորները դիմել են Մոսկվայի քաղաքային դումա՝ խնդրելով կատարելագործել ռուսական մայրքաղաքում առնետների դեմ պայքարի կանոնակարգը:
Առաջարկությունների թվում, մասնավորապես նշվում է աղբադույլերը մետաղյաներով փոխարինելը, ինչպես նաեւ ուլտրաձայնի կիրառումը: Ներկայումս դրանք կիառվում են միայն նորակառույցների նկուղներում, քանի որ դրանց տեղակայումը նախատեսվում էշենքերի հատակագծային պլանով: Պատգամավորներին խնդրում են համանման միջոցներ կիրառել նաեւ հին շինություններում, որոնք ավելի գրավիչ նե կրծողների համար:
«Առնետների թույնը չի կարելի տեղադրել այնտեղ, որտեղ կարող են երեխաներ կամ կենդանիներ լինել»,-պարզաբանել է Իվանովսկոե մունիցիպալ շրջանի պատգամավորների խորհրդի նախագահ Իվան Գրոմովը:




























