Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2010թ. ապրիլի 5-ից 14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների եւ այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են 27.5 լիտր ոգելից խմիչք, որից 27 լիտրն ինքնաշեն, 119 հատ բջջային հեռախոս եւ 120 կտրող-ծակող առարկաներ:
Հայաստանի ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գրանցվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված 3 դեպք: Քաղաքացիական բժշկական հաստատություններ են տեղափոխվել 2, իսկ քաղաքացիական բժշկական հաստատություններից քրեակատարողական հիմնարկներ են վերադարձել բուժման նպատակով նախկինում տեղափոխված 3 դատապարտված կամ կալանավորված անձ:




























