Ադրբեջանի եւ Ռուսաստանի սահմանին «Սարհադ» (Սահման) գաղտնանունով հատուկ գործողության արդյունքում ապրիլի 6-10-ը ձերբակալվել են 16 հոգի, որոնց նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ-ն, 10 ձերբակալվածների նկատմամբ հետախուզում էր հայտարարվել Ռուսաստանի ՆԳ մարմինների կողմից:
Գործողության ընթացքում առգրավվել է ութ ինքնաձիգ, յոթ ատրճանակ, 45 հրացան, 25 արկ, ռազմական նշանակության 32 իր, եւ ավելի քան 4000 փամփուշտ:
Գործողության գլխավոր նպատակը եղել է տրանսազգային հանցավոր խմբավորումների անդամներին վնասազերծելը:




























