Ճապոնիայի ԶՈՒ-ում համակարգչային անվտանգության առաջին ռազմական ստորաբաժանումն են ստեղծել, որը կպայքարի հաքերային աճող հարձակումների դեմ:  Երկրի ՊՆ աղբյուրը հայտնել է, որ ստորաբաժանումն արդեն Պենտագոնի մասնագետների հետ համատեղ փակ  զորավարժություն է անցկացրել

Ստորաբաժանման կազմում ընդգրկված ծրագրավորողներն ու համակարգչային փորձագետները ապագայում իրենց վերահսկողությունը կտարածեն պետական բոլոր համակարգչային ցանցերի վրա, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Կառավարությունը նաեւ որոշել է նպատակային աջակցություն ցուցաբերել համակարգչային մասնավոր ծառայությունների շուկային:  Մինչեւ 2020թ. տվյալ հատվածում շրջանառությունը կրկնակի կաճի: Այժմ այս շուկան գնահատում են 600-700 մլրդ իեն (6-7 մլրդ դոլար):

Հաղորդվել էր, որ նախորդ տարի, պաշտոնական տվյալով, պետական  համակարգչային ցանցերը 12,8 մլրդ անգամ հաքերային հարձակման էր ենթարկվել:

2013-ի ընթացքում ճապոնական տեղեկատվական համակարգերը հաքերների կողմից գրոհների են ենթարկվել 13 մլրդ անգամ