Անգլիացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի «Խոսող Ջորջ Դայերի դիմանկարը» աշխատանքը Մեծ Բրիտանիայի Christie's աճուրդում վաճառվել է 69,3 մլն դոլարով:
Հաղորդվում է, որ այս կտավը նախնական գնահատվել է հիսուն միլիոն դոլար: Այս նկարը համարվում է Բեկոնի ամենահայտնի աշխատանքներից, որը վաճառքի է հանվել վերջին տաս տարիների ընթացքում:
Բեկոնի մյուս աշխատանքը՝ «Դիմանկարի շտրիխները», վաճառվել է 4,3 մլն դոլարով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:


























