Նոր տեղեկություններ սովորելը կամ դրանց հետազոտությունն աշխատանքում կամ տանը էապես փոխում են մարդու բջիջները: Նման եզրակացության են հանգել Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները, գրում է The Free Press Journal-ը:
Գիտնականները նկարագրել են մոլեկուլային հիմնական փոփոխությունները, որոնք տեղի են մարդու ուղեղում ուսուցանելու ընթացքում: Ուսումն ակտիվացնում է ուղեղի բջիջները, եւ փոքրիկ ամինաթթուն միանում է ուղեղի դելտա-կատենին սպիտակուցին: Այս գործընթացը կարեւոր է ուղեղում բջջակապերի փոփոխությունների համար, որոնք կապված են ուսման հետ, հաղորդում է MedDaily.ru-ն:
Լաբորատոր մոդելների ուսումնասիրումը ցույց է տվել, որ նոր միջավայրի հետազոտումից հետո կենդանիների ուղեղում երկու անգամ ավելանում էր դելտա-կատենինի պարունակությունը: Այսինքն այն ակտիվորեն մասնակցում էր հիշողությունների ձեւավորմանը:
Նկարագրված գործընթացում խանգարումներն իրենց հերթին բացատրվում են որոշ հոգեկան հիվանդությունների զարգացմամբ: Ուղեղի ակտիվությունը փոխում է նաեւ սպիտակուցի կառուցվածքը, նրա գործառնությունը, ընդգծում են ուսուցանումը:




























