Ռուս կայսրուհի Եկատերինա 2-րդի զարդը նախօրեին «Քրիստիս» աճուրդում վաճառվել է շուրջ 1 մլն 650 հազար դոլարով։ Մինչեւ վաճառքը մասնագետներն այն 1-1.5 մլն դոլար էին գնահատել։ Զարդի վրա իր չափերով եւ որակով նմանը չունեցող 70 կարատանոց զմրուխտ է տեղադրված։ Այն շրջապատված է երկու շարք ադամանդներով։
Ինչպես հիշեցնում է Մայակ ռադիոկայանը, 1776 թ. Եկատիրինա Մեծ կայսրուհին այս զարդը որպես հարսանեկան նվեր ընծայել է իր ապագա հարսին՝ արքայադուստր Սոֆի Դորոտեին, ով հետագայում ամուսնացավ նրա որդու՝ Պավել 1-ի հետ։ Այս զարդը նվեր է եղել նաեւ Պավել 1-ի երկրորդ կնոջ՝ Մարիա Ֆեոդորովնայի համար։
Զարդի նոր սեփականատիրոջ անունը դեռեւս հայտնի չէ։




























