NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «Forbes» ամսագրում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է «The Wall Street Journal» եւ «Newsweek» պարբերականների լրագրող Մելիք Քայլանը, ով մասնագիտացված է ռազմական կոնֆլիկտների եը հեղաշրջումների ուղղությամբ:
Արեւմուտքում Վլադիմի Պուտինի ուժային բոլոր գամբիտների առթիվ մեկնաբանների զարմանքն ավելի շատ է զարմացնում, քան հենց այդ գամբիտները: Զարմանալի է, ինչու էին այլ բան սպասում: Պետրոս Մեծից մինչեւ մեր օրերը Մոսկվայի կառավարիչներն իրենց հողի հանդեպ մեկ փաստ են հասկանում՝ դրա ընդարձակ տարածքը սեղմում է կառավարման հնարավորությունները: Որքան կայսրություններն ընդարձակվում են, այնքան ավելի խոցելի են դառնում: Յուրաքանրյուր ձեռք բերված նոր կիլոմետր ավելացնում է պայթյունի վտանգը: Ռուսաստանցիներից շատերի համար Գորբաչովի եւ Ելցենի կողմից կուրսից հեռացումը դաս էր, որ իշխանությունն ու համախմբվածություն ամեն ինչից վեր են:
Մայրցամաքային կայսրություններն գոյատեւման անհրաժեշտություն ունեն: Ընդարձակումը հաճախ անհրաժեշտ է նրա համար, որպեսի զավթեն ու պահպանեն կայուն սահմաններ: Փլուզուման դեմ պայքարն անընդհատ է դառնում: Ահա թե ինչու այժմ ռուսական քաղաքական դիսկուրսի մեծ մասը կրկին պտտվում է ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից պաշտպանվելու համար: Զոհերի որքան շատ սպառնալիքներ կան Ռուսաստանի հիշողության մեջ՝ ներխուժում, անջատողականներ, ահաբեկիչներ, լրտեսներ, սադրիչներ, դիվերսանտներ: Սակայն ոչ մի խոսք Կրեմլի մեղավոր լինելու մասին: Երբ պատրաստում էի 2008թ.-ին Պուտինի Վրաստան ներխուժման մասին ռեպորտաժը, եղա Ստալինի հայրենիք Գորիում: Ներխուժած զինվորները բազմազգ էին՝ կորացիներ, սիբիրի բնակիչներ, չեչեններ: Շատերը հարգում էին Ստալինի երկիրը միասնական պահելու համար: Նայեք հետեւանքներին՝ հատվածավորվածություն, որն այնքան վատթար է, որ ստալինյանը գերադասելի է համարվում:
Անխուսափելի էր ներխուժումը: Ռուս առաջնորդները եւ բնակչությունը հարյուրամյակներ շարունակ գիտեին յուրաքանչյուր քարի ռազմավարական կարեւորության մասին: Կորցնես Չեչնիան, կարող է վտանգի տակ հայտնվել տարածքը մինչեւ Թաթարստան: Կորցնում ես Հայաստանը, կարող ես կորցնել Վրաստանը: Գրավում ես Վրաստանում Հարավային Օսեթիան, ցանկացած պահի կարող ես գրավել Վրաստանի ողջ մնացած հատվածը: Կայսերապաշտական տրամաբանությունը թելադրում է, որ հաջորդը Ուկրաինան էր լինելու:
Հավանաբար Սահակաշվիլին գիտեր ինչ-որ բանի մասին, որը չէր կարող բարձրաձայն արտահայտել, այն է՝ ԿԳԲ-ն երբեք չի հեռացել: Պուտինից էլ առաջ՝ Ելցինի օրոք, Ռուսաստանը չէր պարտվում ռազմավարական խաղերում:
Ռուսաստանում ԿԳԲ-ն վաղուց փորձում ու կատարելագործում է հնարքներն ու սադրանքները: Նույնիսկ «Վիկիպեդիայում» է խոսվում 1999թ.-ի օգոստոսին ռուսական քաղաքներում բնակելի շենքերի պայթյունների մասին, որին հաջորդեց չեչնիական պատերազմը: Շատ ռուսաստանցիներ առ այսօր համարում են, որ ԱԴԾ-ն պատերազմն անցկացրեց կովկասյանն գրոհայիններին մեղադրելու համար: Արեւմտյան լրագրողներին մնում էր համադրել ամեն ինչ իրար հետ: Կարծում եմ առաջիկա տարիների ընթացքում կհայտնաբերենք, որ Ելցինի օրոք ԿԳԲ-ԱԴԾ-ն երբեք չի թուլացել, պահպանել է իր կառուցվածքային հիշողությունն ու աշխատունակությունը, շարունակել կիրառել իր փորձն ամեն ինչում:
Այդ ամենը ցույց է տալիս, որ Պուտինի գործողություններից ոչ մեկը չպետք է որեւէ մեկին զարմացնի կամ թյուրիմացության մեջ գցի: Նա եւ նրա նմանները երբեք չեն ներել Գորբաչեւին եւ չեն ենթարկվել Ելցինին: ԿԳԲ-ն երբեք չի հեռացել: Այն մնացել է պետություն պետության մեջ, սպասելով իր պահին, երբ իրենցից որեւէ մեկը կկարողանա կրկին վերցնել իշխանությունը:
Պուտինն արեց դա, նա Արեւմուտքին պահում է նինջի ու ինքնախաբերության մեջ:
Շինծու սպառնալիքները Ռուսաստանի ու ռուսների համար, արդարացումները չեն փոխվել ստալինյան ժամանակներից ի վեր, ինչպես նաեւ չեն փոխվել Ուկրաինայի, Եվրոպայի եւ մնացած աշխարհի նկատմամբ սպառնալիքները:




























