Հայաստանում ցանկանում են փողերի լվացման նկատմամբ խստացված վերահսկողություն սահմանել: «Փողերի լվացման եւ ահաբեկչական գործողության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի խմբագրված տարբերակը մայիսի 12-ին` ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը կներկայացվի:
Ինչպես եւ նախկինում, ընկերությունները եւ մասնավոր ձեռնարկատերերը պարտավոր են պետեկամուտների կոմիտեին տեղյակ պահել խոշոր գործարքների մասին: Օրենքի ներկայիս խմբագրությամբ հայտարարագրման շեմը 20 մլն դրամն է, իսկ անշարժ գույքի մասով` 50 մլն դրամը:
Նոր խմբագրմամբ կանխիկ գործարքների շեմը մինչեւ 5 մլն դրամ է իջեցվել: Ոչ կանխիկի համար փոփոխություն չի ենթադրվում:
Հայտարարագրման են ենթական նաեւ այն գործարքները, որոնք կարող են կասկած հարուցել ֆինանսական միջոցների կամ ունեցվածքի առաջացման աղբյուրի տեսանկյունից եւ որոնց տրամաբանությունը թույլ է տալիս ենթադրել, որ կարող են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով իրականացվել:




























