Թուրքիայի Սահմանադրական դատարանը հունիսի 3-ին որոշել է քննարկման ընդունել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության դիմումը` չեղյալ հայտարարելու իշխող կուսակցության կողմից նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների փաթեթը:

Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ  ընդդիմության դիմումը առաջիկա շաբաթ մանրամասն կուսումնասիրի: 

Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախագահ Հաշըմ Քըլըչը ավելի վաղ հայտնել էր, թե կարիք չկա չեղյալ համարելու սահմանադրական բարեփոխումների փաթեթը, այլ պետք է 4 կամ 5 կետ փոխել:

Նշենք, որ թուրքական իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը՝ վարչապետ Էրդողանի գլխավորությամբ, նախաձեռնել էր Սահմանադրական բարեփոխումների փաթեթ: Իշխող կուսակցությանը հաջողվել էր խորհրդարանում անցկացնել փաթեթը, քանի որ խորհրդարանում մեծամասնություն է կազմում: