Թուրքական Taraf թերթի թղթակից Թուղբա Թեքերեքը վերջին թուրք-իսրայելական լարվածության ազդեցությունը Իսրայելի փողոցներում ստուգելու համար այցելել է Թել Ավիվ, որտեղ հետաքրքիր հակաթուրքական կարգախոսի է հանդիպել։

Taraf-ի թղթակիցը, նկարագրելով Թել Ավիվում  հակաթուրքական տրամադրությունները,  նշել է, որ Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի միջոցառումներից մեկի ժամանակ տեսել է հակաթուրքական կարգախոս, հետեւյալ բովանդակությամբ. «Թուրքիա՝ ամեն ինչ ներառյալ. 1,5 միլիոն հայ, 37 հազար քուրդ»։

Նշենք, որ «Ամեն ինչ ներառյալ» (All inclusive)  հասկացությունը լայնորեն օգտագործվում է թուրքական հյուրանոցների կողմից: