Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին՝ հունիսի 14-ին մի շարք օրենքներ է ստորագրել:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ստորագրել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» լրացում, «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» լրացում, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ, «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում, «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում, «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություն, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: