Թուրքիայի Սամսունի նահանգի ոստիկանությունը, շարունակելով մարմնավաճառության դեմ գործողությունները, կրկին հայ եւ վրացի մարմնավաճառներ է ձերբակալել։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ հունիսի 15-ի երեկոյան ոստիկանությունը Սամսունի Աթաքում եւ Իլքադըմ շրջաններում մարմնավաճառության մեջ մեղադրվող 9 Վրաստանի եւ 3 Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալել։
Նշենք, որ օրեր առաջ Սամսունի ոստիկանությունը Թուրքիայից արտաքսել էր մարմնավաճառության մեջ մեղադրվող 43 հոգու, որոնց մեջ եղել են նաեւ Հայաստանի քաղաքացիներ։


























