2014թ.-ն ուղեկցվում է մի շարք անսովոր բնական երեւույթներով: Միայն այս տարի Երկրի բնակիչները կարող են 4 անգամ տեսնել:
Դրանցից երկուսը տեղի են ունեցել ապրիլին, եւս երկուսը կտեսնեն հոկտեմբերին:
Հոկտեմբերի 8-ին 14:54-ին տեղի կունենա լուսնի ամբողջական խավարում Խոյի համաստեղությունում: Այն կտեւի 3 ժամ 29 րոպե: Լուսնի խավարումը հնարավոր կլինի տեսնել Ասիայում, Խաղաղ օվկիանոսում, Ավստրալիայում, Հարավային եւ Հյուսիսային Ամերիկայում: Այն կանդրադառնա նաեւ Անգլիային, Ֆրանսիային, Գերմանիային եւ Դանիային:
Հոկտեմբերի 24-ին 00:44-ին Արեգակի մասնակի խավարում կլինի Կարիճի համաստեղությունում 59 րոպե տեւողությամբ: Այն կտեսնեն Կանադայի, ԱՄն-ի եւ Մեքսիկայի բնակիչները: Ստվերւը կանդրադառնա երկրի մակերեւույթին Կամչատկա թերակղզու շրջանում, հաղորդում է «Informig»-ը:
Աստղագետները խորհուրդ են տալիս խավարումների օրերին լուրջ, ճակատագրական որոշումներ չկայացնել, քանի որ արդյունքը կարող է անբարենպաստ լինել:




























