28 հունիսի, Յոհաննեսբուրգ, Էլիս Պարկ ստադիոն

Մրցավար` Հովարդ Ուեբ (Անգլիա)

Ժուան, 34 (1:0), Լուիս Ֆաբիանո, 38 (2:0), Ռոբինյո, 59 (3:0)

Չափազանց վստահ, անբռնազբոս, ամենաբարձր կարգի հաշվին, ինչ-որ տեղ հաշվենկատ ու ժլատ, բայց ամեն դեպքում, Բրազիլիան հասանելիքը վերցնում է, առավել եւս, եթե մրցակիցը շատ սովորական դարձած, ընտրական մրցաշարում հարեւան Չիլին է` մի թիմ, որը հինգ տարի շարունակ աշխարհի հնգակի չեմպիոններին միայն պարտվում է: Այսօր էլ, աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչում չիլիացիները պարտվեցին 0:3 հաշվով:

Բրազիլացիները խաղացին զուտ հաշվի համար, վերջում խնայում էին ուժերը, որոնք շատ ավելի անհրաժեշտ կլինեն արդեն քառորդ եզրափակիչում: Բրազիլիայի հավաքականի հաջորդ մրցակիցը կլինի Հոլանդիան: 

Քառորդ եզրափակիչի երեք զույգերն արդեն հայտնի են. Ուրուգվայ – Գանա, Հոլանդիա – Բրազիլիա, Արգենտինա – Գերմանիա: Վերջին երկու ուղեգրերը վաղը կվիճարկեն Պարագվայի եւ Ճապոնիայի, Իսպանիայի եւ Պորտուգալիայի հավաքականները: