Հրավառության նյութերի պատճառով 15-ամյա դեռահասը ձեռքը 7 տեղ կոտրել եւ պատռել է ջլերը:

Ըստ FedPost-ի, դպրոցական Դիլան Կոսգրոուվն ընկերոջից 1 ֆունտ սթեռլինգով հրավառության նյութ է գնել՝ ցանկանալով այն օգտագործել Խարույկների գիշերվա տոնի ժամանակ: Սակայն չի հասցրել:

«Ես չէի պատրաստվում մեծ հրավառություն կազմակերպել, պարզապես զվարճանալու համար այրեցի լարը: Բայց երբ սկսեցի մարել այն, ոչինչ չստացվեց: Ես նույնիսկ այն բերանս դրեցի՝ հույս ունենալով, որ կկարողանամ մարել կրակը: Հիշում եմ, որ ձեռքով փակեցի այն եւ պայթյուն լսեցի: Աչքերս բացելով՝ տեսա, որ ցուցամատս դեպի հետ է թեքված»,- պատմել է դեռահասը:

Շտապօգնությունը դպրոցականին հիվանդանոց է տեղափոխել, որտեղ բժիշկները ռենտգեն հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ տղայի ձեռքը յոթ տեղից կոտրված է, իսկ ջլերը՝ պատռված: