Ամերիկյան Այդահո նահանգում հնագետը պատահաբար հնագույն մնացորդներ է հայտնաբերել: Այդահոյի պետական համալսարանի ուսանողները տեղում լայնածավալ հնագիտական պեղումներ են սկսվել: Կարճ ժամանակ անց հնագետները Կոլումբոսի հնագույն մամոնտի ամբողջական կմախք են հայտնաբերել:

Ցավոք, եղանակային պայմանների պատճառով ստիպված են եղել պեղումները մեկ տարով հետաձգել: Հենց այդ ընթացքում մոտակա ջրամբարը ծածկել էր տեղանքը, հետազոտողները որոշել են աշխատանքը հետաձգել մինչեւ 2015թ.-ի ամառ: Միակն, ինչ հաջողվել է նկատել կմախքի հայտնաբերված հատվածից այն էր, որ կենդանին Երկրի վրա բնակվել է 120 հազար տարի առաջ: Մամոնտն ապրել է 16 տարի, հաղորդում է «Informing»-ը:

Գիտնականները պնդում են, որ, ենթադրաբար, ամբողջական կմախք է: Սակայն ինչ-որ բան հստակ ասել նախքան աշխատանքների ավարտը, իհարկե, հնարավոր չէ: Ուստի մնում է սպասել, մինչեւ հետազոտողներն ավարտին կհասցնեն սկսած աշխատանքը: