Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ Բրյուսելում ընթացող բանակցություններին «Գազպրոմի» ներկայացուցիչների ներկայությունը դեռեւս չի պահանջվում, «Կոմսոմոլսկայա պրավդան» մեջբերում է Գազպրոմի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովին:

«Այժմ այդ բանակցությունները ԵՄ-ի ներքին գործն է, քանի որ այնտեղ է նրա ասոցացված անդամը, այնտեղ կա քաղաքական ասոցացիա, տնտեսական ասոցացիա, կա ԵՄ, Եվրահանձնաժողով: Թող նրանք ներսից քննարկեն: Երաշխիքների ստացման ձեւաչափը բավականին անհասկանալի է, հստակ չէ, թե ինչու են այդքան երկար տեւում ներքին քննարկումները»,  պարբերականը մեջբերում է Կուպրիյանովի խոսքերը:

«Գազպրոմի» ներկայացուցիչը չի բացառել, որ ընկերության պատվիրակությունը կրկին կվերադառնա Բրյուսել՝ շարունակելու բանակցային գործընթացում իր մասնակցությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին, Բրյուսելում մեկնարկել են գազային եռակողմ բանակցություննրը: 12 ժամանոց բանակցություններից հետո Ուկրաինայի գազային հարցը օպտիմալ լուծում չի ստացել: Բանակցությունները շարունակվում են: