ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը պաշտոնապես ներողություն է խնդրել Անգլիայի եւ Մեքսիկայի հավաքականներից, որոնք առաջնության 1/8 եզրափակչի խաղերում տուժել են մրցավարական խմբի թույլ տված սխալների պատճառով, հայտնում է «Սպորտ Էքսպրեսը»։
Գերմանիայի հավաքականի հետ հանդիպմանը Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդի գոլը չի հաշվվել։ Իսկ մեքսիկացիների եւ արգենտինացիների մրցամարտում մրցավարը սխալմամբ չէր արձանագրել խաղի հաշիվը բացած արգենտինացի Կառլոս Տեւեսի «խաղից դուրս» վիճակը։



























