Այսօր հայտնի կդառնան աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները: Երկօրյա խաղադադարից առաջ այսօր` հունիսի 29-ին տեղի կունենան փլեյ-օֆֆի առաջին փուլի վերջին հանդիպումները:
Օրվա առաջին խաղում կմրցեն Պարագվայի եւ Ճապոնիայի հավաքականները: Հանդիպումը թիմերից մեկի համար կդառնա պատմական, քանի որ ոչ ճապոնացիները, ոչ էլ պարագվայցիները երբեւէ չեն եղել ուժեղագույն ութ թիմերի մեջ: Հաղթող թիմը քառորդ եզրափակիչում կմրցի Իսպանիա – Պորտուգալիա զույգի հաղթողի հետ:
Դիմակայության ֆավորիտ է համարվում Պարագվայի հավաքականը, որը խմբում գրավեց առաջին տեղը` ոչ ոքի խաղալով Նոր Զելանդիայի (0:0) եւ Իտալիայի (1:1) հետ եւ պարտության մատնելով Սլովակիային (2:0): Ճապոնացիները ավելի շատ միավոր վաստակեցին քան պարագվայցիները, բայց գրավեցին երկրորդ տեղը: Ճապոնիան 1:0 հաշվով հաղթեց Կամերունին, 3:1 հաշվով` Դանիային եւ նվազագույն հաշվով պարտվեց Հոլանդիային, բայց գրավեց երկրորդ տեղը:
Բուքմեյքերների կանխատեսումը. Պարագվայի հաղթանակ` 2.00, ոչ ոքի` 3.15, Ճապոնիայի հաղթանակ` 3.80:



























