Այսօր` հունիսի 29-ին ավարտվում է աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչը: Ուշ երեկոյան կկայանա այս փուլի ամենասպասված հանդիպումը` Իսպանիա – Պորտուգալիա:

Խմբային փուլն այս թիմերն անցան տարբեր բարդություններով: Իսպանիայի հավաքականը սենսացիոն պարտություն կրեց շվեյցարացիներից, ապա հերոսական խաղով երկու հաղթական տարավ եւ գրավեց առաջին տեղը: Պորտուգալիան, երկու ոչ ոքի խաղալով գլխավոր մրցակիցների` բրազիլացիների եւ իվուարցիների հետ, 7:0 հաշվով ջախջախեց Հյուսիսային Կորեային եւ գրավեց երկրորդ տեղը:  

Եթե իսպանացիներն իրավամբ գլխավոր ֆավորիտների թվում են, ապա պորտուգալացիներն այդպիսի կարգավիճակ չունեն: Համաշխարհային մեծության միակ աստղը` Քրիշտիանու Ռոնալդուի խաղը կախված է տրամադրությունից եւ ոչ միշտ է ստացվում:

Իսպանացիները չէին թաքցնում ուրախությունը, որ 1/8-րդ եզրափակիչում խուսափել են բրազիլացիներից եւ պետք է խաղան Պորտուգալիայի հետ:

Բուքմեյքերների կանխատեսումը. Իսպանիայի հաղթանակ` 1.98, ոչ ոքի` 3.05, Պորտուգալիայի հաղթանակ` 4.05: